ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ես մե­ղադ­րում եմ

Ես մե­ղադ­րում եմ
02.06.2020 | 00:09
Մեզ հա­մա­ռո­րեն ներ­շն­չում են, որ մենք 1-5 տա­րի պի­տի ապ­րենք կո­րո­նա­վի­րու­սին զու­գա­հեռ՝ տե­սա­կա­նո­րեն, գործ­նա­կա­նում՝ մեզ նե­տել են ճա­կա­տագ­րի քմա­հա­ճույ­քին և պե­տա­կա­նո­րեն փոր­ձար­կում են «Ով դի­մա­ցավ՝ դի­մա­ցավ» սկզ­բուն­քը: Ի­մա՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի բո­լոր մե­թոդ­նե­րի վրա խաչ են քա­շել ու ա­պա­վի­նել են վի­րու­սի ինք­նաս­պառ­ման և ընդ­հան­րա­կան ի­մու­նի­տե­տի ձևա­վոր­մա­նը: Դա կա­րող էր ի­րեն թույլ տալ Չի­նաս­տա­նը, բայց թույլ չտ­վեց: Կա­րող էին թույլ տալ մի­լիարդ­նե­րով ու տաս­նյակ մի­լիոն­նե­րով հաշվ­վող ազ­գե­րը, մենք՝ ոչ: ՈՒս­տի՝ ես մե­ղադ­րում եմ ՀՀ հպարտ ու գեր­լե­գի­տիմ իշ­խա­նու­թյա­նը, վս­տահ եմ, որ ինձ միա­նում են կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­ներն ու նրանց հա­րա­զատ­նե­րը: Մեզ մե­ծա­մաս­նու­թյուն մի դարձ­րեք: Ես մե­ղադ­րում եմ.
1. ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վին, որ կա­ռա­վա­րու­թյան ու պա­րե­տի ո­րո­շում­նե­րից, խնդ­րա­հա­րույց օ­րի­նագ­ծեր ու հա­մա­ձայ­նագ­րեր վա­վե­րաց­նե­լուց, հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մին վար­չա­պե­տին ու նա­խա­րա­րին 1-2 ա­նող­նա­շար հարց տա­լուց բա­ցի, Ո­ՉԻՆՉ չի նա­խա­ձեռ­նել: Մե­ղադ­րում եմ բո­լոր 3 խմ­բակ­ցու­թյուն­նե­րին ու հատ­կա­պես «Իմ քայ­լին», որ ի դեմս ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի բա­ցա­հայտ ձա­խո­ղում­նե­րի, հետ­կան­չի գոր­ծըն­թաց չի նա­խա­ձեռ­նել: ՀՀ Աժ-ն պան­դե­միա­յի օ­րե­րին դրսևո­րում է ա­պազ­գա­յին պահ­վածք և վե­րա­բեր­մունք հա­մա­ժո­ղովր­դա­կան վտան­գին: Ի դեմս ա­մեն օր ու ա­մեն ժամ բազ­մա­պատկ­վող վա­րա­կա­կիր­նե­րի՝ դուք կույր ու խուլ եք ու ան­տար­բեր՝ ինչ է կա­տար­վում ձեզ ընտ­րած մարդ­կանց հետ՝ դա­տե­լով ձեր օ­րա­կար­գից ու ձեր քն­նար­կում­նե­րի ո­րակ-մա­կար­դա­կից: Ձեր պահ­ված­քից: Ա­ռա­վե­լա­գույ­նը, ո­րին ըն­դու­նակ եք, դի­մակ դնելն է:
2. ՀՀ փոխ­վար­չա­պետ ու պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նին՝ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման ու­նա­կու­թյուն­նե­րից զուրկ լի­նե­լու, իր ըն­դու­նած կի­սատ-պռատ ո­րո­շում­նե­րի կա­տար­ման հետևո­ղա­կան ան­հետևո­ղա­կա­նու­թյան մեջ: Մե­ղադ­րում եմ, որ կա­րան­տի­նի պայ­ման­նե­րը չպահ­պան­վե­ցին, հա­մար­ժեք չգոր­ծեց ոս­տի­կա­նու­թյու­նը: Մե­ղադ­րում եմ, որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ հայ­տա­րա­րե­լուն զու­գա­հեռ չս­տեղծ­վեց մա­թե­մա­տի­կա­կան մո­դե­լա­վո­րող­նե­րից ու բժիշկ­նե­րից կազմ­ված խումբ՝ հաշ­վար­կե­լու ա­ռա­վե­լա­գույն հի­վան­դա­ցու­թյան թի­վը, նա­խա­պատ­րաս­տե­լու ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը, կա­րան­տին մտց­նե­լու ա­ռա­ջին օ­րից մինչև այ­սօր ոչ մի բժշ­կի տե­սա­կետ չլս­վեց ու չբարձ­րա­ձայն­վեց, ան­տես­վեց կո­րո­նա­վի­րու­սի դեմ հո­գե­բա­նա­կան ու քա­րոզ­չա­կան պայ­քա­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Մարդ­կանց չէր բա­ցատր­վում ու չի ներ­կա­յաց­վում կո­րո­նա­վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյու­նը: Ձեռ­քեր լվա­նա­լու ու հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րին հետևե­լու կո­չե­րից բա­ցի՝ պե­տու­թյու­նը ո­չինչ չա­սաց իր հպարտ քա­ղա­քա­ցուն: Տիգ­րան Ա­վի­նյա­նի ե­ռան­դը հե­րի­քեց այս ու այն տն­տե­սա­վա­րո­ղի գոր­ծու­նեու­թյու­նը 24 ժա­մով ար­գե­լե­լուն: Մե­ղադ­րում եմ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի տար­բեր օ­ղակ­նե­րի ան­հա­մա­չափ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ: Երբ չբա­ցատր­ված ո­րո­շում է ըն­դուն­վում՝ ա­սիմպ­տոմ վա­րա­կա­կիր­նե­րին տուն ու­ղար­կել՝ պո­լիկ­լի­նի­կա­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ, տրա­մա­բա­նու­թյու­նը պա­հան­ջում է, որ պո­լիկ­լի­նի­կա­նե­րը մեկ շա­բաթ ա­ռաջ, ոչ թե հե­տո, պետք է պատ­րաստ լի­նեն նոր աշ­խա­տան­քին: Ին­չու՞ է ար­վում ԵՐԿ­ՐՈՐԴ, հե­տո Ա­ՌԱ­ՋԻՆ քայ­լը: Վի­րու­սա­կիր­նե­րին տուն ու­ղար­կե­լու հետևան­քը ե­ղավ հի­վան­դա­ցու­թյան նոր բռն­կու­մը, ո՞վ պետք է պա­տաս­խան տա:
3. Մե­ղադ­րում եմ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին՝ քա­ղա­քա­կան ու մաս­նա­գի­տա­կան ան­գոր­ծի­մա­ցու­թյան մեջ: Ֆեյս­բու­քում գի­շե­րա­յին սար­սափ գրա­ռում­նե­րի ու մահ­վան դաշ­տե­րով վա­խեց­նե­լու փո­խա­րեն՝ Ար­սեն Թո­րո­սյանն ի պաշ­տո­նե պար­տա­վոր է կան­խել այն, ինչ գե­րա­գույն հա­ճույ­քով ազ­դա­րա­րում է իբրև «նվա­ճում»: Մեզ ՆԱ­ԽԱ­ՐԱՐ է պետք, ոչ թե վա­րակ­ված­նե­րի, թես­տա­վոր­ված­նե­րի կամ մա­հա­ցած­նե­րի ՀԱՇ­ՎԱ­ՊԱՀ: Ար­սեն Թո­րո­սյա­նի՝ «կո­րո­նա­վի­րու­սա­յին» հե­տա­գի­ծը ար­տա­ցո­լում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վե­րա­բեր­մուն­քը հա­մաշ­խար­հա­յին պան­դե­միա­յին: Դա ոչ միայն ան­զո­րու­թյան ու ա­նօգ­նա­կա­նու­թյան, այլև ան­վա­յել թեթևամ­տու­թյան պատ­կեր է: Սկ­սած պան­դե­միա­յի սկզ­բին կո­րո­նա­վի­րու­սի պի­կում գտն­վող Հա­րա­վա­յին Կո­րեա մեկ­նե­լուց ու վե­րա­դար­ձի ա­սու­լի­սում լրագ­րող­նե­րին հեգ­նե­լուց, մինչև «Դի­մակ մի դրեք՝ վի­րուսն այն­քան փոքր է, որ ներ­թա­փան­ցում է ա­մեն տեղ», հե­տո էլ «Դի­մա­կը կրե­լը պար­տա­դիր է» հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ:
Հա­մա­րյա կես տա­րի Ար­սեն Թո­րո­սյանն իր խոս­քով ու­սում­նա­սի­րել է պան­դե­միա­յի դեմ պայ­քա­րի հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը, բայց չի ա­րել որևէ խե­լա­միտ եզ­րա­կա­ցու­թյուն: Նրան հմա­յել են միայն բա­ցա­սա­կան փորձն ու սխալ­նե­րը: Ին­չու՞ 9000 վա­րա­կակ­րի սահ­մանն անց­նե­լուց հե­տո միայն նա­խա­րա­րը պար­զեց, որ պետք է բժիշկ­նե­րի հետ խոր­հր­դակ­ցի, ռեա­նի­մա­ցիոն բա­ժան­մունք­նե­րի ղե­կա­վար­նե­րին միա­վո­րի ու կոն­սու­լիում­ներ հրա­վի­րի՝ ծանր դեպ­քե­րի հա­մար: Ար­սեն Թո­րո­սյա­նը չի հաս­կա­նում, որ Հա­յաս­տա­նը Չի­նաս­տան չէ, Հնդ­կաս­տան չէ, Գեր­մա­նիա չէ, ԱՄՆ չէ, Ֆրան­սիա չէ, Ի­տա­լիա չէ, Շվե­դիա չէ, Ի­րան չէ՝ մենք մի­լիարդ­ներ ու մի­լիոն­ներ չենք երկ­րի վրա, ցան­կա­ցած պան­դե­միա ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ ԽՆ­ԴԻՐ Է: Ին­չու՞ դու­խով նա­խա­րա­րը մի ան­գամ՝ ոտ­քից գլուխ հան­դեր­ձա­վոր­ված, չի գնում այն հի­վան­դա­նոց­նե­րը, որ­տեղ բուժ­վում են կո­րո­նա­վա­րա­կա­կիր­նե­րը, ին­չու՞ չի փոր­ձում պար­զել՝ ինչ­պե՞ս են բուժ­վում, ինչ­պե՞ս են ապ­րում ու մեռ­նում: ԱՀԿ-ի ցու­ցում­նե­րին ա­պա­վի­նե­լը սխալ էր: Դա հաս­կա­նա­լու հա­մար Սո­ղո­մոն ի­մաս­տուն լի­նել պետք չէր, բա­վա­կան էր մի շա­բաթ հետևել ԱՀԿ-ի հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, հա­մադ­րել ի­րա­վի­ճա­կի հետ՝ պար­զե­լու հա­մար­ժե­քու­թյու­նը: Գեբ­րեյ­սու­սը չէ պա­տաս­խա­նա­տու Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման ու մա­հե­րի հա­մար: Ամ­բող­ջա­կան կա­րան­տին չսահ­մա­նե­լու ու մե­կու­սա­ցու­մը չպա­հե­լու հա­մար: Ար­սեն Թո­րո­սյա­նը շա­րու­նա­կում է պահմ­տո­ցին թվե­րի հետ, մար­դիկ նրա հա­մար Ռու­բի­կի խո­րա­նար­դիկ­ներ են՝ ոնց ու­զի, կհա­վա­քի, չի ու­զի՝ դեն կնե­տի ու ու­րիշ խա­ղով կզ­բաղ­վի՝ հի­վան­դա­նոց­ներ փա­կե­լը նրա սի­րած խաղն է: Մա­յի­սի 27-ին նա ԱԺ-ում հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ ա­սաց, որ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի հաս­տատ­ված դեպ­քե­րը հու­նի­սի վեր­ջին 500 000-ի չեն հաս­նի՝ հի­շեց­նե­լով, որ ինքն էր կան­խա­տե­սել կես մի­լիո­նը: Եվ դա պատ­գա­մա­վոր­նե­րին խոր հիաց­մուն­քի գիր­կը նե­տեց: Նա վեր­ջա­պես բա­ցա­հայ­տեց նաև ֆի­նա­նսա­կան հաշ­վա­պա­հու­թյու­նը՝ 500 000 դեպ­քե­րի պա­րա­գա­յում վա­րա­կի դեմ պայ­քա­րե­լու հա­մար Հա­յաս­տա­նը 300 մլն դո­լա­րի կա­րիք կու­նե­նար, բայց դեպ­քե­րը քիչ են, ծախ­սե­րը՝ հա­մեստ: «Ե­թե շատ կո­պիտ գնա­հա­տենք այդ ծախ­սե­րը, տա­տան­վում են ամ­սա­կան 1,5-2 մլրդ դրա­մի շր­ջա­նակ­նե­րում և, կախ­ված հի­վանդ­նե­րի թվից, կա­րող են տա­տան­վել այդ շր­ջա­նակ­նե­րում»,- ա­սաց Թո­րո­սյա­նը: 1,5-2 մի­լիարդ դրա­մը, հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի ստա­ցած օգ­նու­թյուն­նե­րը, ո­րոնց ծախս­ման մա­սին ոչ ոք ո­չինչ չի ա­սում, ՊԱՏ­ԿԱ­ՌԵ­ԼԻ գու­մար է, ին­չու՞ է, ու­րեմն, բուժ­ված­նե­րի թիվն ա­մեն օր ԲԱԶ­ՄԱ­ՊԱ­ՏԻԿ քիչ հի­վան­դա­ցած­նե­րի թվից: Փո­խա­նակ պատ­գա­մա­վոր­նե­րի ա­կանջ­նե­րից լապ­շա կա­խե­լու, որ հո­ռե­տե­սա­կան սցե­նա­րից խու­սա­փե­լու ճա­նա­պար­հը դի­մակ­նե­րը ճիշտ կրել, ձեռ­քե­րը հա­ճախ լվա­նալ, ախ­տա­հա­նել և սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը պահ­պա­նելն է, նա­խա­րա­րը պար­տա­վոր է ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ հրա­պա­րա­կել, հան­րա­պե­տու­թյու­նը բա­ժա­նել հատ­ված­նե­րի ու սկ­սել թես­տա­վո­րում՝ հի­վանդ­նե­րին ա­ռողջ­նե­րից զա­տե­լու հա­մար: Ա­յո, նա չի հա­վա­տում թես­տա­վոր­մա­նը, ան­հիմն ար­գե­լել է մաս­նա­վոր լա­բո­րա­տո­րիա­նե­րում թես­տա­վո­րու­մը, բայց պար­տա­վոր է հա­մա­գոր­ծակ­ցել բո­լոր լա­բո­րա­տո­րիա­նե­րի հետ ու հա­մա­տեղ աշ­խա­տել: Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան հաղ­թա­հա­րած ԲՈ­ԼՈՐ եր­կր­ներն ան­ցել են այդ ճա­նա­պար­հով: Եվ Ար­սեն Թո­րո­սյա­նի թես­տա­մեր­ժու­թյու­նը չէ այն խո­չըն­դո­տը, որ պի­տի կանգ­նի պան­դե­միան Հա­յաս­տա­նում օր ա­ռաջ հաղ­թա­հա­րե­լու ճա­նա­պար­հին: Դա աբ­սուրդ է: Մեկ մար­դը չի կա­րող ո­րո­շել ազ­գի ճա­կա­տա­գիր իր կա­մա­յա­կան ո­րո­շում­նե­րով, մենք նրա ա­ղա­վաղ­ված պատ­կե­րա­ցում­նե­րի պա­տան­դը չենք:
4. Ես մե­ղադ­րում եմ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Մե­ղադ­րում եմ, որ կա­րան­տին Հա­յաս­տա­նում չսահ­ման­վեց փետր­վա­րին, որ փակ­վեց միայն Ի­րա­նի սահ­մա­նը, բաց մնաց Եվ­րո­պան, որ Երևան ժա­մա­նող­նե­րին 14 օ­րով չէին մե­կու­սաց­նում, ջեր­մա­չա­փում, տուն էին ու­ղար­կում: Եվս քա­նի՞ հա­կա­ռե­կորդ պի­տի Հա­յաս­տա­նում սահ­ման­վի, որ վար­չա­պե­տը հաս­կա­նա՝ հպարտ հայ չի նշա­նա­կում կո­րո­նա­վի­րու­սից ի­մու­նի­տետ: Ոչ ինքն է Հի­սու­սը, ոչ իր նա­խա­րար­ներն են ա­ռա­քյալ­ներ: Տիգ­րան Ա­վի­նյա­նը օր ա­ռաջ պետք է ա­զատ­վի պա­րե­տի պաշ­տո­նից, ժամ ա­ռաջ Ար­սեն Թո­րո­սյա­նը պի­տի ա­զատ­վի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նից: Փո­խա­րե­նը վար­չա­պե­տը տար­բեր ա­ռա­քյալ­նե­րի հետ դի­մակ­նե­րով ա­մեն օր ֆլեշ­մոբ է ա­նում, հիմ­նա­թե­ման՝ դուք եք մե­ղա­վոր, ե­թե հի­վանդ եք: Կար­գա­պահ չեք: Դուք ի՞նչ եք ա­րել, որ հի­վանդ չլի­նեն: Հաս­կա­ցանք, որ դուք ընտ­րել եք կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի մի­ջի­նաց­ված՝ հիբ­րի­դա­յին տար­բե­րակ՝ կա­րան­տին ա­ռանց կա­րան­տի­նի, հա­վա­քա­կան ի­մու­նի­տետ, բայց ձեզ­նից ո՞վ է այն հաշ­վա­պա­հը, որ ճշգ­րիտ թիվ է ներ­կա­յաց­րել, թե քա­նի՞ հպարտ հա­յի մահ­վան գնով: Հաս­կա­ցանք, որ դրա­մի փո­խար­ժեք ու գներ եք պա­հել, բայց ներ­կա ու ա­պա­գա հան­գու­ցյալ­նե­րին դա չի հե­տաք­րք­րում: Դուք այդ ռիս­կի ի­րա­վուն­քը 2018-ի ընտ­րու­թյուն­նե­րում ձեռք բե­րած գեր­լե­գի­տի­մու­թյամբ չեք ստա­ցել: Ձեր գեր­լե­գի­տի­մու­թյու­նը հիմք չէ հայ­տա­րա­րե­լու, թե վա­րա­կի երկ­րորդ ա­լիքն է, դժ­վար ի­րա­վի­ճակ է, և պատ­ճառն այն է, որ մար­դիկ չեն հետևում կա­նոն­նե­րին ու դի­մակ­ներ չեն կրում։ Մարդ­կանց գի­տակ­ցու­թյան վրա հույս դնե­լը պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քե­րի պա­րա­գա­յում գեր­թեթևամ­տու­թյուն ու ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն է, ե­թե հա­մադ­րում ենք հենց այդ ա­ռա­ջին դեմ­քե­րի գեր­թեթևա­միտ ու ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ու վար­քագ­ծի հետ: Հի­մա մե­ղա­վոր­նե­րի փնտ­րե­լու պա­հը չէ՝ մարդ­կանց պետք է փր­կել՝ մե­ղադ­րե­լու փո­խա­րեն: Մար­դիկ մեկ ա­միս նս­տե­ցին տա­նը՝ հույս ու­նե­նա­լով, որ կա­ռա­վա­րու­թյու­նը ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հզո­րու­թյունն է մե­ծաց­նում՝ նոր հի­վան­դա­նոց­ներ է բա­ցում, վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում մահ­ճա­կալ­ներ ու սար­քեր է ա­վե­լաց­նում, բու­ժանձ­նա­կազմ է վե­րա­պատ­րաս­տում, դի­մակ­ներ, թես­տեր, բուժ­ման մի­ջոց­ներ է ձեռք բե­րում ու ա­պա­հո­վում է ի­րենց ա­ռողջ մնա­լու, բուժ­ման սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քը: Փո­խա­րե­նը ստա­ցանք վեր­ջա­պես դի­մակ դրած ու էկ­րան­նե­րից բղա­վող վար­չա­պետ, որ կտու­գան­վեն, ե­թե դի­մակ չեն կրում:
Ակն­հայտ չէ՞, որ վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը չեն տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին ու ի վի­ճա­կի չեն հա­մար­ժեք քայ­լե­րի: Քա­ղա­քա­ցի­նե­րի գի­տակ­ցու­թյու­նը լավ էլ աշ­խա­տում է, իշ­խա­նու­թյունն է ան­գի­տա­կից վի­ճա­կի բե­րել ինքն ի­րեն: Թերևս դա հա­մա­րե­լով պաշտ­պա­նու­թյան միակ հնա­րա­վոր տար­բե­րակ: Բնավ մխի­թա­րու­թյուն չէ, որ այդ­պես է ե­ղել այլ պե­տու­թյուն­նե­րում ևս, ես Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի եմ: Լույս իջ­նի բո­լոր հե­ռա­ցած­նե­րի շի­րիմ­նե­րին, նե­րեք մեզ, որ մե­ղա­վոր ենք ձեր ա­ռաջ՝ ծա­նոթ, թե ան­ծա­նոթ: Ես չգի­տեմ՝ երբ կանգ կառ­նի կո­րո­նա­մահ­վան վի­ճա­կագ­րու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նում ա­մե­նաա­րագ աշ­խա­տող թվա­բա­նու­թյունն է: Ձեր հույ­սը ձեր ող­ջամ­տու­թյունն է ու ձեր դի­մադ­րու­նա­կու­թյու­նը: Պահ­պա­նեք ձեզ ու ձեր սի­րե­լի­նե­րին: Սա պա­տե­րազմ է, որ­տեղ բո­լորս ան­զեն ենք, բայց մահ­վան դա­տա­պարտ­ված չենք: Մենք ապ­րում ենք ինք­նաս­պան­նե­րի ժա­մա­նակ­նե­րում, որ ու­զում են ապ­րել: Կո­րո­նա­վի­րու­սը հա­վերժ չէ, ա­վարտ­վե­լու է, ինչ­պես բո­լոր հա­մա­ճա­րակ­նե­րը: ՈՒ հաղ­թե­լու է ապ­րե­լու կամ­քը: ԿՅԱՆ­ՔԸ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ե­րեկ վար­չա­պե­տը տե­ղե­կաց­րեց, որ ամ­բողջ ըն­տա­նի­քով վա­րակ­վել են: Ճա­կա­տագ­րի բու­մե­րան­գը ծնն­դյան օ­րը վե­րա­դարձ­րեց իր վե­րա­բեր­մուն­քի պա­տաս­խա­նը: Ա­րագ ա­պա­քի­նում նրան ու բո­լոր հի­վանդ­նե­րին: Բա­ցի հնա­րա­վոր կոն­տակ­տա­վոր­նե­րի ան­հայտ թվից, այդ փաս­տը ի հայտ բե­րեց ևս մեկ փաստ՝ ՀՀ վար­չա­պե­տը, կա­ռա­վա­րու­թյու­նը, հաս­տատ՝ նաև ԱԺ ղե­կա­վա­րու­թյու­նը, չեն թես­տա­վոր­վել: Հրա­հանգ չկա՝ ինչ­պես ա­սաց վար­չա­պե­տի մամ­լո քար­տու­ղա­րը: ՈՒ ի՞նչ ա­նուն ու­նի այդ ինք­նավս­տա­հու­թյու­նը, ե­թե ոչ հան­ցա­վոր ան­փու­թու­թյուն՝ ոչ միայն սե­փա­կան ան­ձին, այլև իշ­խա­նու­թյան ի­րա­կա­նաց­մանն ու պե­տու­թյան կա­ռա­վար­մա­նը: Ողջ լե­րուք: Նա­հանջ տա­րի է, այն էլ՝ Առ­նե­տի: Կես տա­րի մնաց:
Դիտվել է՝ 6713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ